10 փետրվարի 2005 - 22:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՅՈՒՆԽԵՆ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Մյունխեն` մասնակցելու անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է Վարդան Օսկանյանի ելույթը: Նախարարը Երեւան կվերադառնա փետրվարի 13-ին: