27 օգոստոսի 2012 - 15:42 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի դեսպանին

Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալուս Կրաուտին :

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ավստրիայի դեսպանին նշանակման առիթով` մաղթելով հաջողություն նրա առաքելության մեջ: Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առիթով, ինչի շնորհիվ ավելի են զորանում երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Վեհափառը նաև խոսեց միջեկեղեցական հարաբերությունների, մասնավորապես հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու եղբայրական ջերմ կապերի մասին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տարածաշրջանում խաղաղության ու համերաշխության պահպանության ուղղությամբ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ձեռնարկվող քայլերին: