27 օգոստոսի 2012 - 16:18 AMT
Օգոստոսի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,70 դրամ

Օգոստոսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 410.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ:

Միաժամանակ, օգոստոսի 27-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,70 դրամ` օգոստոսի 26-ի համեմատ ավելանալով 0,30 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 512,82 դրամ` կրճատվելով 0,32 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,02 կետով` կազմելով 12,88 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: