27 օգոստոսի 2012 - 18:41 AMT
The New York Times-ը վաճառում է About.com կայքը 300 մլն դոլարով

The New York Times Company ընկերությունը, որը համանուն թերթի սեփականատերն է, կվաճառի About.com կայքը 300 մլն դոլարով:

Ըստ պարբերականի, կայքի գնորդն է IAC/InterActiveCorp ընկերությունը, որի սեփականատերն է ԱՄՆ ամենահայտնի մեդիամենեջերներից մեկը՝ Բարրի Դիլերը: Գործարքը նախատեսվում է ավարտել մոտակա շաբաթներին:

300 մլն դոլար գումարը նշանակում է, որ About.com-ը վնաս է բերել The New York Times Company-ին, քանի որ 2005թ. ընկերությունը գնել է պորտալը մոտ 400 մլն դոլարով:

The New York Times-ի համար գործարքը նշանակում է ձերբազատում ոչ պետքական ակտիվից: