11 փետրվարի 2005 - 17:53 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Թբիլիսիյում իր աշխատանքը կսկսի «Հարավային Կովկասում թմրանյութերի դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի» դիտարկման կոմիտեի հանդիպումը: Հանդիպումը կազմակերպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը` Եվրամիության հետ համատեղ: Հանդիպմանը ներկա կլինեն Եվրահանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունները: