27 օգոստոսի 2012 - 19:35 AMT
Դմիտրի Մալիկովը վարելու է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը

Երգիչ և կոմպոզիտոր Դմիտրի Մալիկովը նոր հեռուստաշրջանում վարելու է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նոր հաղորդավարի գալուստով, հաղորդման թողարկումներում ավելի շատ ուշադրություն է դարձվելու երաժշտությանը:

Հաղորդման նախկին հաղորդավարներ Աննա Միխալկովան և Օկսանա Ֆյոդորովան կշարունակեն վարել այն:

Տարբեր ժամանակներում հաղորդումը վարել են Վլադիմիր Ուխինը, Վալենտինա Լեոնտևան, Անգելինա Վովկը, Յուրի Նիկոլաևը և Հմայակ Հակոբյանը: