27 օգոստոսի 2012 - 20:31 AMT
Ամերիկացիների 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Օբամայի, 46 տոկոսը` Ռոմնիի օգտին

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և կայանալիք ընտրություններում նրա գլխավոր մրցակից հանրապետական Միթ Ռոմնին գրեթե հավասարվել են պոտենցիալ ընտրողների ձայների քանակով: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք իրականացվել են ամերիկյան The Washington Post պարբերականի և ABC հեռուստաալիքի կողմից:

Ըստ հարցման, ամերիկացիների 47 տոկոսը պատրաստ է քվեարկել Օբամայի, 46 տոկոսը` Ռոմնիի օգտին:

Ձայների նման հարաբերակցությունը գրեթե չի փոխվել այս տարվա հուլիսից սկսած, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 6-ին: