27 օգոստոսի 2012 - 20:59 AMT
Հյուսիսային Կորեային սպառնում է հզոր թայֆուն, հաղորդում են օդերևութաբանները

«Բոլավեն» թայֆունը ճապոնական կղզու կողմից մոտենում է Հյուսասային Կորեային` 30 կմ/ժ արագությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղական ԶԼՄ-ներին: Ըստ օդերևութաբանների, սպասվում է, որ հիմնական հարվածը կլինի երեքշաբթի օրը երկրի հյուսիսային ափամերձ հատվածում` Դեղին ծովի շրջանում:

Երկրի արևմտյան շրջաններում, այդ թվում` Պհենյանում, սպասվում են հորդառատ անձրևներ: Թայֆունի ազդեցությամբ Դեղին ծովում ալիքների բարձրությունը հասնում է 5-7 մետրի: