10 մարտի 2003 - 19:25 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ
Մարտի 21-ին Երեւան կժամանեն մի խումբ ավստրիացի գործարարներ: Երեւանի Առեւտրա-տնտեսական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ավելի քան 20 ավստրիական ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն հայ գործարարների հետ եւ կքննարկեն երկկողմ համագործակցության հնարավորությունները: