Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին օգոստոսի 30-ին կհանդիպի ՄԱԿ ԱԽ-ի անդամ-պետությունների ԱԳ նախարարների հետ, հաղորդում է «Ռոսբալթը»:
ՄԱԿ ԱԽ անդամ-պետությունների նախարարները կհավաքվեն Խորհրդում նախագահող Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Սպասվում է, որ ռուսական կողմը կներկայացնի երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բրահիմին կպաշտոնավարի սեպտեմբերի 1-ից, երբ օգոստոսի 31-ին պաշտոնապես կավարտվի Քոֆի Աննանի մանդատը: