British Airways-ը վերջնականապես հաստատել է իր որոշումը Հայաստանի ուղղությամբ չվերթների չափազանց ցածր եկամտաբերության մասին:
Միաժամանակ ավիաընկերությունը տարածաշրջանային մակարդակում կիրականացնի իր չվերթները դեպի Բաքու և Թբիլիսի «Բրիտանական ավիաուղիները» ոչ միայն Հայաստանում է դադարեցնում գործունեությունը, այլ նաև տասնյակ այլ երկրներում :
Ինչպես PanARMENIAN.Net ին փոխանցում են լավատեղյակ աղբյուրները, ընկերությունը ցածր եկամտաբերության պատճառով հրաժարվում է համագործակցել մի շարք երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը: Մինչ այս Երևան էին թռչում բրիտանական BMI ընկերության ինքնաթիռները: BMI «Բրիտանական ավիաուղիներին» է վաճառվել վերջերս: