Իսրայելական ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող սպառազինությունների արտադրության և պահպանման երկու օբյեկտների:
Իսրայելական ավիահարձակումների արդյունքում վիրավորվել են երկու պաղեստինցիներ: Բանակային տվյալների համաձայն, վերջին օրերին իսլամիստներն Իսրայելի հարավային շրջաններ են բաց թողել յոթ հրթիռներ, այդ թվում երեքը` երկուշաբթի օրը: Իսրայելցիներից ոչ ոք չի տուժել:
«Բանակը չի հանդուրժի երկրի քաղաքացիների կյանքին սպառնացող ոչ մի փորձ: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է և պատասխան կտա իր հանցագործությունների համար»,- ասվում է իսրայելական ռազմական հրամանատարության հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: