28 օգոստոսի 2012 - 13:22 AMT
Ս. Գրիգորյան. Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակը

Հայաստանի համար ավելի շահավետ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը, քան գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով, հանրապետականներն ավելի ակտիվ են արտաքին քաղաքականության մեջ, քան դեմոկրատները, որոնք նախընտրում են կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա:

Գրիգորյանը հավելել է, որ եթե Հարավային Կովկասում գործի միայն մեկ սուբյեկտ` Ռուսաստանը, դա Հայաստանի համար հղի կլինի հօգուտ Ադրբեջանի ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Նրա կարծիքով, մի քանի սուբյեկտների առկայությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Հայաստանի համար մանևրելու հնարավորություն կստեղծի:

Միաժամանակ փորձագետը նշել է, որ ԱՄՆ հայ համայնքի նախասիրություններն այժմ շատ թե քիչ ակնհայտ են` գործող նախագահ Բարաք Օբաման, և «դա սխալ ընտրություն է»: