28 օգոստոսի 2012 - 14:41 AMT
Հայաստանը պետք է հակազդի Թուրքիային եվրասիական ինտեգրման շրջանակում, գտնում է Լևոն Շիրինյանը

Հայաստանը պետք է ուշադիր հետևեի եվրասիական ինտեգրման գործընթացին, որի հիման վրա ժամանակին տեղի ունեցավ բոլշևիկների ու քեմալական Թուրքիայի մերձեցումը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Հաշվի առնելով, որ նման մերձեցում այժմ չի կարող տեղի ունենալ, մենք պետք է աշխատենք ցույց տալ ողջ աշխարհին, թե որքան կարևոր է հայկական սեպի առկայությունը (Թուրքիայի ու Միջին Ասիայի թրքական պետությունների միջև-խմբ.)»,-նշել է նա:

Քաղաքագետը կարևորել է Հայաստանի համար Ջավախքի ու Նախիջևանի հարցերը, հորդորելով ռուս գործընկերներից պահանջել բացահայտել Կարսի պայմանագրով Նախիջևանն Ադրբեջանին հանձնելու բոլոր մանրամասները:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա, ըստ Շիրինյանի, եվրասիական ինտեգրման իսկական նպատակը ուժի ռուսկան բևեռի ուժեղացնում է: