28 օգոստոսի 2012 - 16:09 AMT
Ոստիկանությունը չի մեկնաբանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները

Ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը չի մեկնաբանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին տեղեկությունները: «Ցանկացած քրեական գործի շրջանակում համապատասխան քննչական գործողություններ են անցկացվում: Եվ եթե անհրաժշետություն է լինում, մենք այդ մասին հայտարարում ենք հրապարակավ»,-ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:

Ահարոնյանը հավելել է, որ քրեական գործի շրջանակում անց են կացվում բազմաթիվ քննաչական գործողություններ, որոնց մասին կհայտարարվի լրացուցիչ:

Մի շարք հայկական ԶԼՄ-ներ այսօր հայտնել են, որ ոստիկանությունն ամբողջ գիշեր խուզարկություն է անցկացրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանը: Ըստ այդ լուրերի, խուզարկությունը կապված էր վերջերս Գյումրիում Ղուկասյանի ու ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի կողմնակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետ: