Այսօր Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մարզի դատախազի պաշտոնում նշանակում կատարում է գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: