28 օգոստոսի 2012 - 18:01 AMT
Սարյանի կտավները կցուցադրվեն «Պլաստովյան աշուն» Արվեստի միջազգային ասամբլեայի շրջանակում

ՌԴ Ուլյանովսկի մարզի կառավարությունը համաձայնագիր է կնքել Մարտիրոս Սարյանի արտագնա ցուցահանդեսի կազմակերպման մասին: Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերին Ուլյանովսկում կայանալիք «Պլաստովյան աշուն» Արվեստի միջազգային ասամբլեայի շրջանակում, հայտնել է ՌԴ Ուլյանովսկի մարզի արվեստի ու մշակութային քաղաքականության նախարար Տատյանա Մուրդասովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հայաստանի Սարյանի տուն-թանգարանը տրամադրել է մեզ Սարյանի աշխատանքները: Սարյանի 15 կտավներն առաջին անգամ կցուցադրվեն Ռուսաստանում», հայտարարել ՝ ՌԴ Ուլյանովսկի մարզի արվեստի ու մշակութային քաղաքականության նախարարը:

Ցուցահանդեսը կազմված կլինի երկու ցուցադրությունից: Այցելուները կկարողանան տեսնել Մարտիրոս Սարյանի ու հայտնի խորհրդային նկարիչ Արկադի Պլաստովի գործերը, որոնք սերտ բարեկամական կապեր ունեին:

«Պլաստովյան աշունը» կանցնի «Մշակույթ և զարգացում» մշակութային համաժողովի շրջանակում, կհանձնվի նաև Պլաստովի անվան մրցանակ կերպարվեստի ոլորտում: