28 օգոստոսի 2012 - 18:46 AMT
Եվրոպական հանձնաժողովը 60 մլն եվրո կտրամադրի ՀՀ դատական համակարգի բարեփոխումներին և տնտեսական ինտեգրմանը

Արևելյան համագործակցության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի համար հաստատել է 60 մլն եվրո արժողությամբ նոր ֆինանսավորում, որպեսզի արագացվեն արդարադատության համակարգում բարեփոխումներն ու ԵՄ հետ տնտեսական ինտեգրումը:

Ֆինանսավորման հիմնական նպատակն է երկրի դատական համակարգի թափանցիկության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: Բացի այդ, դա կօգնի սատարել այն հայկական հաստատություններին, որոնք մասնակցում են Հայաստան-ԵՄ Ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքման բանակցությունների նախապատարաստմանն ու հետագա իրականացմանը, ինչպես նաև վիզային ռեժիմի պարզեցմանը: