28 օգոստոսի 2012 - 19:42 AMT
Թուրքիայում արդեն կա 80 հազար սիրիացի փախստական

Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 80 հազարի: Տարածքների գերծանրաբեռնվածության պատճառով, փախստականների մի մասը տեղակայվել է դպրոցներում, ինտերնատներում, հանրակացարաններում, մարզադաշտերում: Ծրագրվում է, որ սեպտեմբերի սկզբին պատրաստ կլինի Օսմանիե վրանային քաղաքը, որը նախատեսված է 10 հազար մարդու համար:

Ինչպես հաղորդում է TRT.Russian-ն, Սիրիայի տարածքում` Հաթայի և Կիլիսի հետ սահմանում, սպասում են մոտ 7 հազար սիրիացիներ:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է քննադատությանը, որ եկիրն ընդունում է սիրիացի փախստականներին: Դավութօղլուն ասել է. «Չենք կարող ասել, որ անտարբեր ենք տարածաշրջանում կատարցվող իրադարձությունների նկատմամբ»: