28 օգոստոսի 2012 - 20:16 AMT
Դամասկոսի արվարաձանում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը խլել է 12 մարդու կյանք

Սիրիական մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում երեքշաբթի օրը տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը խլել է 12 մարդու կյանք, ևս 48-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական «Սուրիա» հեռուստաալիքը, վիրավորների մի մասը ծանր վիճակում են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկչության զոհ է դարձել մոտ 20 հոգի:

Ըստ հեռուստաալիքի, պայթյունը որոտացել է հիմնականում քրիստոնյաներով բնակեցված հարավ-արևելյան արվարձանում:

Միջադեպի զոհերը մասնակցում էին երկու անձնանց թաղման արարողությանը, ովքեր զոհվել էին նույն թաղամասում` ականավորված ավտոմեքենաների պայթյունների արդյունքում:

Սիրիական հակամարտությունը չի դադարում արդեն մոտ 17 ամիս: Այս ընթացքում, ըստ տարբեր տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: