28 օգոստոսի 2012 - 21:16 AMT
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկանարկեց Ստամբուլի շախմատային օլիմպիադայում

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկանարկեց Ստամբուլի շախմատային օլիմպիադայում` 3:1 հաշվով հաղթելով Բոլիվիայի հավաքականին:

Ինչպես հաղորդում է օլիպիադայի պաշտոնական կայքը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ միակ պարտությունը սևերով կրեց առաջին խաղատախտակում խաղացող Սերգեյ Մովսիսյանը:

Կանաց մրցաշարում Հայաստանի հավաքականը մրցում է Հորդանանի հավաքականի հետ, առայժմ ավարտվել է միայն մեկ պարտիա, որում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է իր մրցակցուհուն: