ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված կոնգրեսմեն Դանա Ռոռաբահերից նամակի ստացումը, որտեղ նա կոչ է անում աջակցել Իրանական Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու գաղափարին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հատուկ ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք կողմ ենք հանդես գալիս տարածքային ամբողջականության պահպանման գաղափարին»,-ասել է Նուլանդը` պատասխանելով այն հարցին, արդյոք ԱՄՆ վարչակազմը կնպաստի պետությունների մասնատմանը:
Կոնգրեսմեն Դանա Ռոռաբահերը ԱՄՆ պետքարտուղարին ուղղված իր նամակում կոչ է արել աջակցել ենթակոմիտեի կողմից նախապատրաստված նախագիծը` Իրանից Արևելյան և Արևմտյան Ադրբեջան շրջաններն անջատելու վերաբերյալ: