28 օգոստոսի 2012 - 21:32 AMT
Երևանում քննարվել է Երևանի և Մոսկվայի համատեղ սպորտային միջոցառումների նախագիծը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այսօր ընդունեց Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի սպորտի վարչության պետ Սերգեյ Կուզնեցովը, «Ապագայի դպրոց» կրթահամալիրի փոխտնօրեն Տատյանա Սոլոգուբը, Կենտրոն շրջանի կրթության վարչության պետ Նադեժդա Կալինիկովան և պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, մշակույթի և սպորտաի ոլորտում երկու վարչական շրջաններում առկա համագործակցության հետագա զարգացան և ամրապնդման ծրագրերը:

Վարչական շրջանի ղեկավարը և պատվիրակության անդամները հիմնականում քննարկեցին համատեղ սպորտային միջոցառումների նախագիծը, փոխայցելությունների ժամանակցույցը: