28 օգոստոսի 2012 - 23:40 AMT
Դամասկոսում 3 հայ է սպանվել

Ըստ Դամասկոսի հայկական Առաջնորդարանի տեղեկատվության` այսօր Դամասկոսի Ջոբար թաղամասում, անհայտ պայմաններում սպանվել է 3 հայ: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հաղորդվում է, որ սպանվածները 1963 թ. ծնված Պետրոս Մաթոսյանը, 1966 թ. ծնված Գևորգ Մաթոսյանը, և 1990 թ ծնված Լևոն Պետրոսի Մաթոսյանն են: Այժմ Առաջնորդարանը փորձում է դուրս բերել դիակները հակամարտության գոտուց: