29 օգոստոսի 2012 - 10:48 AMT
Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցությունից հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Երեքշաբթի օրը նման որոշում են ընդունել կուսակցության համագումարի պատվիրակները:

Հիմա Ռոմնին պետք է տա իր ձևական համաձայնությունը նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու համար:

Սպասվում է, որ նա դա կանի հինգշաբթի օրը «Տամպա բեյ թամս ֆորում» մարզասրահում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: