Ինչպես հաղորդում է Դամասկոսում «Ազդակ»-ի թղթակիցը, որ մի շարք սիրիական լրատվամիջոցներ հայտնել են որ Դամասկոսի արվարձաններից Զամալքայում արձանագրվել են զոհեր, որոնց թվում է մի հայ ընտանիք:
Ըստ տեղեկատվության, ընտանիքի անդամների դիակները չորեքշաբթի օր հայտնաբերվել են մզկիթում:
Ընդ որում, «Ազդակի» թղթակիցը հաղորդում է, որ տեղեկատվությունն առայժմ ճշտված չէ, և չի բացառվում, որ այն ապատեղեկատվություն լինի: