30 օգոստոսի 2012 - 10:24 AMT
Panasonic-ը ստեղծել է աշխարհում ամենամեծ 3D էկրանը, որը չի պահանջում հատուկ ակնոցներ

Ճապոնական Panasonic կորպորացիան մշակել է աշխարհի ամենամեծ 3D էկրանը, որը չի պահանջում հատուկ ակնոցներ, հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

Նոր պլազմային էկրանի անկյունագիծը կազմում է 103 դյույմ: Panasonic-ում հույս ունեն, որ նոր էկրանով կհետաքրքրվեն թանգարանները և պատկերասրահները, ինչպես նաև կրթական հաստատությունները:

Panasonic-ը նորույթը պլանավորում է ներկայացնել IFA 2012 ցուցահանդեսում, որը բացվում է այս շաբաթ Բեռլինում: Նոր էկրանը դեռ նախատեսված չէ խանութներում վաճառքի համար: