30 օգոստոսի 2012 - 12:50 AMT
Խաչիկ Ասրյան. Ընդունվում են Հայաստանի վարչապետի ֆուտբոլային գավաթի մասնակցության հայտերը

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը կոչ է արել բոլոր ցանկացողներին մինչև սեպտեմբերի 17-ը հայտեր ուղարկել Հայաստանի վարչապետի ֆուտբոլային գավաթին մասնակցելու համար: Նրա խոսքով, միջոցառումը պլանավորված է հոկտեմբերի 15-ին: Այդ մասին նա ասել է Հայաստանի կառավարության նիստից հետո հայտարարությունների ժամին:

Հայաստանի վարչապետի գավաթին մասնակցում են պետական գերատեսչությունների ֆուտբոլային թիմերը: Միջոցառումն ուղղված է պետական կառավարման մարմիններում զանգվածային սպորտի զարգացմանը և առողջ կենսակերպի ամրապնդմանը: