30 օգոստոսի 2012 - 13:39 AMT
Նոր անակնկալներ Եվրոպական կենտրոնական բանկից

Եվրոպական կենտրոնական բանկը բոլոր ուժերով կաշխատի պահել միասնական եվրոպական արժույթը՝ իրականացնելով Ֆրանսիայի և Գերմանիայի ծրագրերը: Հաշվի առնելով գերատեսչության ղեկավար Մարիո Դրագիի զբաղվածությունը և այն, որ նա անսպասելի հրաժարվեց մասնակցել առաջիկա քննարկմանը, կարելի է մտածել, որ Եվրոպայի կենտրոնական ֆինանսական կարգավորողը լուրջ միջոցներ է նախապատրաստում արժույթի հարցում: Ինքը Դրագին նշել է, որ միասնական ֆինասավարկային քաղաքականությունը կարող է երբեմն բացառիկ միջոցներ պահանջել: Անշուշտ, թե դրանք ինչ միջոցներ են, չի ասվում: Սակայն, հավանական է, որ ԵԿԲ-ն հանդես է գալիս որպես եվրոյի գոտու խնդրահարույց բաժնետոմսերի գնորդ՝ նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը տարածաշրջանի պարտքային խնդիրների առումով:

Ֆինանսական կարգավորողը բացահայտ խոսում է եվրոյի հետագա մեղմացման ու հնարավոր «բացասական հետևանքների» մասն:

Տեխնիկական տեսակետից FOREX CLUB-ն ակնկալում է, որ շարժ կարձանագրվի 1,2570 և 1,2480 գնային դիապազոնում և գերադասում է վաճառել 1,2480 սկսած: