30 օգոստոսի 2012 - 14:02 AMT
Հայաստանի Մայր բուհը դառնում է կորպորատիվ համալսարան

ԵՊՀ-ն տարեկան իր ուժերով կարողանում է աշխատանքի տեղավորել 300-400 ուսանողի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պռոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ-ն արդեն գնում է կորպորոտիվ համալսարանի մոդել ստեղծելու ճանապարհով, որը ենթադրում է աշխատաշուկայի հետ սերտ համագործակցություն:

«Սա ենթադրում է, որ համալսարանի հետ համագործակցող ընկերությունները կարող են ծանոթանալ բուհի կրթական ծրագրերին, ներկայացնել իրենց առաջարկները և հենց նույն այդ ընկերության աշխատակիցներն էլ դասավանդեն համապատասխանոն ֆակուլտետներում» :

Պրոռեկտորը նշեց նաև, որ այս ուղղությամբ ԵՊՀ-ն արդեն շուրջ 20 պայմանագիր է կնքել տարբեր ընկերությունների հետ :