30 օգոստոսի 2012 - 16:16 AMT
Վրաստանը կականապատի ՌԴ հետ սահմանի այն հատվածը, որտեղից կարող են գրոհայիններ ներթափանցել

Վրացի սակրավորների ստորաբաժանումները կենտրոնացվել են Լոպոտա կիրճում, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում, որտեղ ավելի վաղ անցկացվել էր գրոհայինների դեմ ուղղված հատուկ օպերացիա. վերջիններս Վրաստան էին թափանցել Դաղստանից: Այս մասին հաղորդում է «Թրենդը»:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, սակրավորները կականապատեն Ռուսաստանի հետ սահմանի այն հատվածը, որտեղից երկիր կարող են թափանցել գրոհայիններ: Այս նորության առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան: Ինչպես նշում է ՌԲԿ-ն, օգոստոսի 29-ին Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ուժայն կառույցների աշխատակիցները հատուկ օպերացիա էին անցկացրել դիվերսանտների դեմ, ովքեր եկիր էին թափանցել Դաղստանից: Օպերացիայի ընթացքում հաջողվել էր ոչնչացնել 11 գրոհային: