30 օգոստոսի 2012 - 16:28 AMT
Կիևում կանցկացվի ըմբշամարտի միջազգային մրցաշար Ուկրաինայի հայերի միության գավաթի համար

Սեպտեմբերի 29-30-ին Կիևի Սպորտի պալատում կանցկացվի Ուկրաինայի հայերի միության գավաթի համար ըմբշամարտի միջազգային մրցաշար, հայտնում է сообщает Analitika.at.ua-ն:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման շրջանակներում Ուկրաինայի հայերի միությունը, Ուկրաինայի Սպորտային ըմբշամարտի ասոցիացիայի աջակցությամբ, կազմակերպել է Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակիցներ են հրավիրվել 33 երկրներից:

Մրցումները կանցնեն 7 քաշային կարգում, պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Սպորտի պալատում: