30 օգոստոսի 2012 - 17:20 AMT
«Անկախության և միասնության կամարը» չի կառուցվելու

«Անկախության և միասնության կամար» նախագիծը կառուցման ենթակա չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` Հանրապետության հրապարակում նկարիչ-դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանի առաջարկած հաղթակամարի նախագիծը պաշտոնական քննարկման չի առաջադրվել: «Դա դիզայների առաջարկն է, բայց ոչ մի տեղ չի քննարկվել և չի կառուցվելու»,- նշեց նա:

Հանրապետության հրապարակում Էդուարդ Վանեսքեհյանի առաջարկած «Անկախության և միասնության կամար» նախագծի նկարները վերջերս կրկին լայն տարածում են գտել Facebook սոցիալական ցանցում և զանազան ասեկոսեների առիթ դարձել: Հեղինակի խոսքով` նախագիծը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ճարտարապետական լուծումը ամբողջացնելու նպատակ ունի: