79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի հայտնի դերասան, «Ժդի մենյա» հեռուստահաղորդման հաղորդավար Իգոր Կվաշան, հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքի» մամլո ծառայությունը:
«Իգոր Կվաշան, «Սովրեմեննիկի» հիմնադիրներից մեկը, ՌԴ Առաջին ալիքի «Ժդի մենյա» հաղորդման հաղորդավարը վախճանվել է 17:00-ին»,-ասվում է մամլո ծառայության հայտարարության մեջ: