30 օգոստոսի 2012 - 19:29 AMT
Ռիդլի Սքոթը ֆիլմ է նկարահանում 1986թ Ռեյկյավիկում Գորբաչյովի և Ռեյգանի բանակցությունների մասին

Հոլիվուդում կնկարահանվի ֆիլմ` ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչյովի բանակցությունների մասին, որը տեղի են ունեցել 1986թ Ռեյկյավիկում: Այս մասին այսօր հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան նախագահի դերը խաղալու է 67-ամյա Մայքլ Դուգլասը: Խորհրդային առաջնորդի դերակատարի ընտրությունը դեռևս շարունակվում է:

Ռեյգանի և Գորբաչյովի հանդիպումը տեղի է ունեցել 1986թ հոկտեմբերի 12-ին, Իսլանդիայի մայրաքաղաքում: