30 օգոստոսի 2012 - 19:31 AMT
Հոկտեմբերի 5-ին կանցկացվի Ջեյմս Բոնդի համաշխարհային օր

Հոկտեմբերի 5-ին կանցկացվի Ջեյմս Բոնդի համաշխարհային օր` նվիրված 007 գործակալի մասին առաջին ֆիլմի 50-ամյակին: Այս մասին հաղորդում է IGN, փոխանցում է Lenta.ru-ն:

Այդ օրվա համար նախատեսված միջոցառումների թվում են բարեգործական աճուրդ, MoMA-ում բացօթյա ցուցահանդեսներ և Բոնդի մասին ֆիլմերի երաժշտության երեկո:

Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմը` «Dr. No», էկրաններ է բարձրացել 1962թ հոկտեմբերի 5-ին: Այդ ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Շոն Քոներին: