30 օգոստոսի 2012 - 19:56 AMT
Սեպտեմբերի 5-6 տարածաշրջանային այցով Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևանում հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: