30 օգոստոսի 2012 - 21:07 AMT
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Չմիավորված երկրների շարժման հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույն է հղել Չմիավորված երկրների շարժման մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ կազմակերպության հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Ռուսաստանը հետևողականորեն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` ձգտելով ստեղծել առանց դեմառկայության գծերի անվտանգության միասնական տարածք»,-գրել է Պուտինը:

Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովը մեկնարկել է Թեհրանում երեք օր առաջ և կավարտվի ուրբաթ օրը:

Գագաթաժողովի նպատակն է գտնել սիրիական ճգնաժամի հաղթահարման ընդունելի ուղիներ: