30 օգոստոսի 2012 - 20:58 AMT
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլի շախմատի Օլիմպիադայում հաղթանակ է տարել Իսպանիայի հավաքականի նկատմամբ

Ստամբուլում ընթացող շախմատի Օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը համառ պայքարում հաղթանակ է տարել Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Օլիմպիադայի պաշտոնական կայքը, մրցախաղում միակ հաղթանակը տարել է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով:

Սերգեյ Մովսիսյանը, Գաբրել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի: