30 օգոստոսի 2012 - 22:09 AMT
Անդրես Ինյեստան ճանաչվել է Եվրոպայի 2011/12 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մոնակոյում ՈւԵՖԱ-ի գալա-երեկոյի ժամանակ Եվրոպայի 2011/12 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի և «Բարսելոնայի» հարձակվող Անդրես Ինյեստան: Այս տիտղոսի համար պայքարում նա շրջանցել է արգենտինացի Լիոնել Մեսսիին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին:

Հարկ է նշել նաև, որ հուլիսի սկզբին նա ճանաչվել էր նաև Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ: Ողջ ֆուտբոլային Եվրոպայի լավագույն խաղացողի մրցանակը առաջին անգամ շնորհվել է անցյալ տարի: Այն բաժին էր հասել Լիոնել Մեսսիին: