31 օգոստոսի 2012 - 09:51 AMT
«Հայկական ժամանակ». Իրավապահները տեղյակ են եղել, որ Գյումրիի քաղաքապետի որդին պատրաստվում է փախչել երկրից

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը, հատել է ՀՀ սահմանը եւ արդեն արտասահմանում է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ նա հասցրել է «թռնել»: Խնդիրն այն է, որ նրա նկատմամբ քրգործը հարուցվել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, բայց իրավապահները կրակոցների մասին «իմացել են» միայն օգոստոսի 28-ին մեր թերթում տպագրված տեղեկատվությունից: Այսինքն, Սպարտակ Ղուկասյանը մոտ 3-4 օր ունեցել է Հայաստանից հանգիստ, առանց շտապելու հեռանալու համար: Դժվար է հավատալ, որ իրավապահները չեն իմացել, որ հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում կրակել են: Ավելի հավանական է, որ լավ էլ իմացել են, բայց «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա, եւ դրանից հետո են սկսել ակտիվ գործողություններ` «գործը բացահայտելու» ուղղությամբ»,- գրում է թերթը: