31 օգոստոսի 2012 - 11:56 AMT
Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները

Apple կորպորացիան Ճապոնիայում տանուլ է տվել Samsung Electronics-ի դեմ ներկայացրած պատենտային հայցը: Տոկիոյի դատարանն ուրբաթ օրը որոշել է, որ հարավկորեական ընկերությունը չի խախտել ամերիկյան արտադրողների պատենտները:

Անցած տարվա գարնանը Apple-ը մեղադրել էր մրցակցին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների արտաքին տեսքը և ինտերֆեյսի տարրերը պատճենելու մեջ: Անցած շաբաթվա վերջին ամերիկյան երդվյալ ատենակալների դատարանը պաշտպանել էր Apple-ին՝ պարտավորեցնելով Samsung-ին վճարել 1.05 մլրդ դոլար:

Ճապոնական դատարանը չի բավարարել Apple-ի հայցը, հաղորդում է Bloomberg-ը:

Վճռի հրապարակումից հետո Samsung-ի բաժնետոմսերն աճել են մեկ տոկոսով` փոխհատուցելով երկուշաթբի օրն ԱՄՆ նորությունների ֆոնի վրա արժեքի նվազումը: