31 օգոստոսի 2012 - 11:22 AMT
«Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում «Օսկարին» այսուհետ կարող է հավակնել 5 աշխատանք

2013թ. «Օսկար» մրցանակաբաշխության համար նոր կանոն է սահմանվել: Ինչպես հաղորդում է aceshowbiz.com-ը, այսուհետ «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակին կարող է հավակնել 5 աշխատանք: Նախկինում այդ անվանակարգում ներկայացվում էր 2 կամ 3 հավակնորդ:

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին:

Արարողությունը ABC հեռուստաընկերության կողմից կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում: