
Մոսկվայում կյանքի 103-րդ տարում մահացել է ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար, մարշալ Սերգեյ Սոկոլովը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը
Սոկոլովը ԽՍՀՄ ողջ պատմության ընթացքում ամենատարեց մարշալն էր, իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ նա մտել է Գինեսի Ռեկորդների գրքի մեջ և Ռուսաստանի Ռեկորդների գրքի մեջ որպես երկարակյաց մարշալ:
Նա կենդանի մնացած ԽՍՀՄ չորս մարշալներից մեկն էր (մնացածը` Վիկտոր Կուլիկով, Վասիլի Պետրով և Դմիտրի Յազով):
Սերգեյ Սոկոլովը ծնվել է 1911-ի հունիսի 18-ին Ղրիմում: 1938-ին Գորկու զրահատանկային դպրոցի շրջանավարտն առաջին անգամ դրսևորել է իրեն մարտում` Խասան լճի մոտ ճապոնացիների դեմ ճակատամարտում: