31 օգոստոսի 2012 - 12:31 AMT
Դատախազությունը վեց գործով խախտել է օրենքը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունըև հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվաընթացքում:

Պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «...ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է...»:

«Դատախազությունը, ինչպես և բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որևէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝ համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորմանարդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության և ձևականպահպանման իմաստով, այլև օրենքի նման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանցընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը և ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ»,-ասված է Պաշտպանի գրասենյաի տարածած հաղորդագրության մեջ: