31 օգոստոսի 2012 - 15:58 AMT
ԱՄՀ-ն գտնում է, որ Եվրոպայում կարելի է ավելի ակտիվ խթանիչ քաղաքականություն վարել

Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՀ-ն, նշում է, որ Եվրոպան հնարավորություն ունի առավել ակտիվ խթանիչ մոնետար քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով, որ գնաճային ճնշումը հավանաբար կնվազի:

«Մենք հետագա ցուցումներ ենք ակնկալում Եվրոպայի ԿԲ-ից որոշելու համար նրա պարտավորությունների պայմանները աջակցության ոչ ավանդական միջոցների հանդեպ»,-ասել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսը ճեպազրույցի ժամանակ: Ռայսը հաստատել է նաև, որ ԱՄՀ-ն չի բանակցում Իսպանիայի հետ ֆինանսական օգնության վերաբերյալ: Ըստ Ռայսի, որոշումն այն մասին, ֆինանսական աջակցություն խնդրել ԵՄ-ից, թե ոչ, կախված է Մադրիդից, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: