Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը դպրոցականների համար:
Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից :
FLEX ծրագիրը հնարավորություն է ընձեռում 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում: Ծրագրի 2013-2014 ուստարվա մրցույթի համար 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտների հավաքագրումն ու գրանցումը տեղի կունենա ՀՀ մարզերի մի շարք քաղաքներում սույն թվականի սեպտեմբերի 10-ից: