31 օգոստոսի 2012 - 16:47 AMT
Christie’s աճուրդային տունը ծրագրում է 127 հազար դոլար ստանալ Apple-ի 1976թ համակարգչի համար

Christie’s աճուրդային տունը վաճառքի կհանի Apple-ի առաջին համակարգիչներից մեկը: CNN հեռուստաալիքին հղելով` ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը գրում է, որ 1976թ հազվադեպ սարքավորումը վաճառվել է մոտ 127 հազար դոլարով:

Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Լոնդոնում:

Ընթացիկ տարվա հունիսին նման համակարգիչներից մեկը 374 հազար 500 դոլարով վաճառվել է Sotheby's աճուրդում: