31 օգոստոսի 2012 - 17:11 AMT
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում այսօր կատարվել է կրթության մշակների օրհնության մասնավոր կարգ:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լրատվական ծառայությունը, գիտելիքի և դպրության օրվա առիթով արդեն երրորդ տարին Մայր Աթոռում կազմակերպվող արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացուցիչներ ԱԺ կրթության մշտական հանձնախմբից, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր և այլք:

Օրհնության կարգն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և օրհնության խոսքով: