Հնդկաստանի նախկին նախարար և կենտրոնամետ «Բհարատիա Ջանատա» կուսակցության անդամ Մայա Քոդնանին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման 95 մահմեդականների «սպանությանը մեղսակից լինելու» մեղադրանքով 2002թ. Գուջարատ նահանգում զանգվածային բողոքների ժամանակ:
Քոդնանիից բացի գործով անցնում է ևս 31 ֆիգուրանտ:
10 տարի առաջ Գուջարատ նահանգում անկարգություններ տեղի ունեցան, որոնց պատճառը 60 հնդիկ ուխտավորների մահն էր գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:
Ըստ քննության, Քոդնանին պատասխանատուներից մեկն էր 10-ամյա վաղեմության բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու որոշման համար: